«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ
Տնտեսություն
18:07 25/04/2025
Հայաստան

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։

«Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765քմ և Սևանա լճի 3851քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ:

Հաշվարկվել է 3.244.086դր. չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ